Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Օֆելյա Հարությունյանի «Գյուղ, որ կանգնի…» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը ԱՄՆ-ում հուլիսի 19-30-ը կայացած Լոս Անջելոսի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում դարձել է «Միջազգային լավագուն ֆիլմ» նոմինացիայի հաղթող:

Аlphanews-ը մանրամասնում է՝ փառատոնին հայտավորված էին 529 ֆիլմեր՝ աշխարհի 34 երկրներից: Այս մրցանակը նաև կարևոր է նրանով, որ ֆիլմը որակավորվել  (կվալիֆիկացվել) և իրավունք է ստացել դիմելու «Օսկար» մրցանակաբաշխությանը:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Լոռիի Մարգահովիտ գյուղում: Ֆիլմում միայն կանայք են և իրենց հոգեսերը: Ֆիլմը մինչ այդ մասնակցել էր Ֆրանսիայում Կլերմո Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին և երկու՝ լավագույն կարճամետրաժ և լավագույն դերասան (գլխավոր դերում Նանոր Պետրոսյան) մրցանակներ էր ստացել France TV-ի կողմից: Օրերս հայ հանդիսատեսը առիթ ունեցավ ֆիլմը դիտել նաև «Ոսկե Ծիրան» փառատոնում, որտեղ ֆիլմը ևս ներկայացված էր կարճամետրաժ ֆիլմերի մրցանակաբաշխությանը: