Ռեժիսոր Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմը 17 օրում ավելի քան մեկ միլիարդ դոլար է հավաքել համաշխարհային կինովարձույթում,  հայտնում է variety-ին։

Ըստ  աղբյուրի՝ պրեմիերայից երեք շաբաթ անց բլոկբաստերը հավաքել է 1,03 միլիարդ դոլար: Այսպիսով, Գերվիգին առաջին կին ռեժիսորն է, որ նկարահանել է մեկ միլիարդ դոլար արժողությամբ ֆիլմ: Նշվում է, որ նախորդ ռեկորդը սահմանել էր «Հարի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմը, որը նման գումար էր հավաքել 19 օրում:

«Բարբի» ֆիլմը պատմում է հայտնի տիկնիկի, նրա սիրելի Քենի և նրանց ընկերների արկածների մասին։