«ARTE» եվրոպական կինոարտադրող ընկերությունն Արցախի մասին պատմող ֆիլմ է նկարահանել
ARTE եվրոպական կինոարտադրող ընկերությունը օրերես նոր ֆիլմ է ներկայացրել, որ պատմում է Լեռնային Ղարաբաղում՝ վերջին ամիսներին ստեղծված իրավիճակի մասին։ Ֆրանս – գերմանական արտադրության կարճամետրաժը հեղինակ Հայկ Ներսիսյանն անվանել է՝ «Լեռնային Ղարաբաղը բլոկադայի մեջ»։ Այս մասին տեղեկացնում է pastinfo-ն՝ հղում անելով ARTE-ին։
Ֆիլմը պատմում է 120 000 արցախահայերի մասին, ովքեր, ամիսներ շարունակ, զրկված են տարրական ազատությունից՝ արդեն ավելի քան յոթը ամիս գտնվելով ադրբեջանկան տոտալ շրջափակման մեջ, որ Լաչինի միջանցքից կտրել է արցախահայերի կապն աշխարհի հետ, միակ ճանապարհը, որով, 2020 թ. 44 -օրյա պատերազմից հետո Արցախը կապվում էր Հայաստանի Հանրապետությանը։
Արդեն հունիսի կեսից, ադրբեջանկան կողմը սաստկացրել է շրջափակման պայմանները, որի հետևանքով Արցախը, պրակտիրկորեն, զրկվել է, անգամ, հումանիտար բեռներ՝ սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ ստանալու հնարավորությունից, որն, իր հերթին, երկիրը հանգեցրել է հումանիտար կատաստրոֆայի։