Ուրուգվայական կինոյի 11-րդ փառատոնը, որն անցկացվելու է հուլիսի 4-7-ը` Երևանում, կմեկնարկի «Աշխատողը և գործատուն» ֆիլմի ցուցադրությամբ: Փառատոնն անցկացվում է Հայաստանում Ուրուգվայի դեսպանության, ՀԲԸՄ Ուրուգվայի, «Կինոթեքա Արմենիա»-ի և այլ կազմակերպությունների հովանավորությամբ: Փառատոնը ղեկավարում է արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանը:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն նաև «Խուլիո, հավերժ երջանիկ», «Ալելի» և «Իլդայի արձակուրդները» ֆիլմերը: Ցուցադրությունները տեղի են ունենալու Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ժամը 19:30-ին: Ֆիլմերն իսպաներեն են՝ անգլերեն ենթագրերով: Ցուցադրությունների մուտքն ազատ է: