Այս տարի Sunrise Stepanakert-ի օրերին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համագործակցության շնորհիվ, ցուցադրվել են մի շարք ֆիլմեր, որոնցից է նաև «Լուկան»։

Վերջին ցուցադրությունը կլինի նաև խորհրդանշական՝ հուլիսի 9-ին՝ «Լուկա» ֆիլմով կավարտվի Sunrise Stepanakert փառատոնը և նույն օրը «Լուկա» ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Երևանում։ Այսպիսով, Երևանում և Ստեփանակերտում միաժամանակ տեղի կունենա ֆիլմի ցուցադրությունը, որի ստեղծմանը մասնակցել են 5 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի ։

Ի դեպ, Ֆիլմի պրոդյուսերներից մեկը՝ Անժելա Ֆրանգյանն այժմ գտնվում է արգելափակված Արցախում և ներկա է լինելու ֆիլմի ցուցադրությանը Ստեփանակերտում։

Ֆիլմը պատմություն է զինվորական Լուկայի, նրա պատերազմական միապաղաղ, տխուր և ողբերգական դեպքերի մասին։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05