Օֆելյա Հարությունյանի զգացմունքային «Գյուղը որ կանգնի․․․» ֆիլմը
Մենակություն, դատարկություն, կիսատություն․․․ սրանք էն թեմաներն են, որոնց ռեժիսոր Օֆելյա Հարությունանն ամփոփել, բայց չի սահմանափակվել իր «Գյուղը, որ կանգնի․․․» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմում։ Հեղինակը նախ էս ֆիլմի հետ լրիվ ուրիշ պլաններ ուներ՝ վավերագրել բացառապես կանանցով բնակեցված հայկական գյուղը, բայց արդեն վերջնական տարբերակում իրական կանանց հավաքական կերպարներին մարմանավորել են դերասաններ Նանոր Պետրոսյանը, Անի Խաչիկյանը, Լիանա Վարդանյանն ու այլք։
Ցավոք, Օֆելյան չի կարողացել ներկա գտնվել «Ոսկե Ծիրանի» «Կորիզ» մրցանակին հավակնող իր ֆիլմի առաջին հայաստանյան ցուցադրությանը, ուստի կապ ենք հաստատել տեսազանգով։
Բաժանորդագրվի՛ր Կինոաշխարհի փոդքաստին
Apple Podcasts | Spotify | Google Podcasts |
Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան