Մարտին Սկորսեզեն Հիսուս Քրիստոսի մասին ֆիլմ կնկարի
Նորություններ |1 Հունիս 2023,17:13 |
Հոլիվուդյան ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ մասնավոր զրույցից հետո հայտնել է Հիսուս Քրիստոսի վերաբերյալ նոր նախագծի մասին, գրում է Daily Mail-ը: Օսկարակիր ռեժիսորը ելույթ է ունեցել The Global Aesthetics of the Catholic Imagination վատիկանյան համաժողովին, ապա կնոջ հետ պոնտիֆիկոսին հանդիպելու և նրա հետ զրուցելու հնարավորություն է ստացել:
Դրանից հետո 80-ամյա ռեժիսորը մամուլի ասուլիսում ասել է, որ Քրիստոսի մասին ֆիլմ նկարահանելու մտադրություն ունի: