Կինոյի տան մեծ դահլիճում՝ հունսիսի 30-ին, կցուցադրվի Oolik production -ի արտադրության՝ «5  երազողները և ձին» խաղարկային-վավերագրական ֆիլմը, որը կցուցադրվի հայերեն՝ անգլերեն ենթագրերով։

«5 երազողները և ձին» 82 րոպե տևողությամբ խաղարկային-վավերագրական ֆիլմի ռեժիսորները Վահագն խաչատրյանն ու Արեն Մալաքյանն են, արտադրող երկրները՝ Հայաստան,Գերմանիա, Շվեյցարիա, Դանիա, Վրաստան։

Կինոնկարը պատմություն է հիվանդանոցում աշխատող  վերելակավարի մասին, որն  ուզում է ճանապարհորդել դեպի տիեզերք, գյուղատնտեսի մասին, որը  փնտրում է կատարյալ կյանք և երկու երիտասարդ ֆեմինիստների մասին, որոնք ձգտում են ազատ կյանքի: Ֆիլմում բարձրացված են մի շարք սոցիալական խնդիրներ՝  կնոջ և տղամարդու հարաբերությունները, ավանդապաշտության ճնշումը, սովետական ժառանգությանը և մրցակցային տնտեսության ազդեցությունը հավաքական հոգեբանության վրա` ներկայացնելով վերոնշյալ կերպարների կենսափորձը և ճակատագիրը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել շվեյցարական Visions du Réel հեղինակավոր փառատոնում։

Այնուհետև ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 30 երկրների լավագույն փառատոներում (HotDocs, Dok Leipzig, FIdMarseille, Camden IFF, RIDM, Jihlava, Dokufest, Makedox, Goeast Wiesbaden, Cinedoc Tbilisi…)։ Նոմինացվել է վավերագրական կինոյի հայտնի մրց անակների (Silver Eye Award, Doc Alliance award)։ Ավստրիական Եթնոսինկա  ՄԿՓ-ում ( Ethnocineca IDFF) կինոնկրաը արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակում մրցանակին։ Ֆիլմի մասին գրել են հեղինակավոր այնպիսի պարբերականներ,ինչպիսիք են՝ SCREENDAILY, CINEUROPA,POV magazine, Business Doc Europe։