Էկրանի պոետը․Սերգեյ Փարաջանով
«Կիևյան որմնանկարները» Սերգեյ Փարաջանովի քիչ հայտնի գործերից է: Այն նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ռեժիսորն այն չի ավարտել: Փորձնական կադրերից հետո կինոստուդիայի տնօրինությունը որոշում է ընդունել դադարեցնել նկարահանումները: Գործողությունները տեղի են ունենում Կիևում, հերոսների շարքում են կինոռեժիսորը, թանգարանի աշխատակցուհին, 55-ամյա բեռնակիրը:
«Մարդը» ոչինչ չէր հասկանում… Նրան թվում էր, որ գիշերային քաղաքում մինչև ոսկորները թրջված քայլում է գաստրոնոմի «Բեռնակիրը» «քսան քրիզանթեմի բռնկումների» հսկայական զամբյուղով, որին նա սխալ հասցե է տվել… Գուցե ենթագիտակցաբար, որպեսզի գտնի սյուժեն, ինչը տարրալուծված է կյանքում… Եվ ես հետևում եմ նրան` ավելացնելով իմ հղացումը և հիվանդ երևակայությունը…»,- ասվում է ֆիլմի սցենարում:
Սերգեյ Փարաջանովը 1959 թ. նկարահանեց իր առաջին խաղարկային ֆիլմը` «Առաջին տղան»: Սակայն նրան իսկական փառք բերեց 1964 թ. «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարը, որը արտասահմանյան կինոքննադատները համարեցին XX դարի լավագույն ֆիլմ: Փարաջանովի վերջին ավարտված կինոնկարը «Աշուղ Ղարիբն» էր, որ 1988 թ. նկարահանվեց Միխայիլ Լերմոնտովի համանուն հեքիաթի մոտիվներով: