Աննախադեպ երևույթ է, երբ Հայոց Ցեղասպանության  մասին պատմող ֆիլմը, որտեղ ներկայացված են  հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանության ականատեսների վկայությունների և հուշագրությունների փաստագրություններ, Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA) մրցանակներ են ստանում։

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան, արտադրությունը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն», Հայաստան) արժանացել է «Ֆիլմի Լավագույն երաժշտություն» (Արտաշես Քարթալյան) և «Ֆիլմի Լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) մրցանակների:

Սա արդեն թուրքական երրորդ կինոփառատոնն է, որտեղ ֆիլմն ընդգրկվել է մրցութային ծրագրերում: Նախորդ երկուսի արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց երևույթն ինքնին արտառոց է: