Կաննի կինոփառատոնը հրաժարվել է ցուցադրել Վուդի Ալենի նոր ֆիլմը։ Այս մասին հայտնում է Կաննի կինոփառատոնի կայքը։ Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել 76-րդ փառատոնի մրցութային ծրագիրը, սակայն ներկայացված ֆիլմերի թվում չի եղել Վուդի Ալենի նոր՝ «Երջանիկ դեպք» (Coup de Chance) ֆիլմը, որը նկարահանվել է ֆրանսերեն՝ ֆրանսիացի դերասանների մասնակցությամբ։ Փառատոնի ծրագրերի տնօրեն Թիերի Ֆրեմոն ասել է,  որ միտումնավոր չի ընդգրկվել մրցույթում։

Հիշեցնենք, որ 87-ամյա ռեժիսորը մեղադրվում է 1990-ականներին սեփական դստեր՝ Դիլանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Կաննի 76-րդ կինոփառատոնն կայանալու է մայիսի 16-27-ը։