Ամերիկյան The Hollywood Reporter ամսագրի կինոքննադատները կազմել են 2000- 2021 թվականներին նկարահանված 50 լավագույն ֆիլմերի ցանկը։

Ֆիլմերի ընտրությանը մասնակցել են ամսագրի վեց հեղինակներ։ Նրանցից յուրաքանչյուրն առաջարկել է ամենակարևոր ֆիլմերից մի քանիսը` կազմելով 100-ից ավելի կինոնկարների նախնական ցուցակ, ինչից հետո նրանք կողմ կամ դեմ են քվեարկել յուրաքանչյուր ֆիլմի համար: Առավել դրական արձագանքներ ստացած մոտ 80 ֆիլմ անցել է հաջորդ փուլ։ Ֆիլմերը գնահատվել են 0-3 սանդղակով: Միավորներն ամփոփելուց հետո ստացվել է վերջնական ցուցակը:

Քննադատները նախազգուշացրել են, որ ցուցակում ներառված չեն մի քանի հայտնի ռեժիսորների ֆիլմեր, այդ թվում՝ Քլինտ Իսթվուդը, Սթիվեն Սփիլբերգը, Մարտին Սկորսեզեն, Սփայք Լին, Ժան-Լյուկ Գոդարը, Դեյվիդ Կրոնենբերգը, Քվենտին Տարանտինոն, Վուդի Ալենը, Ռոման Պոլանսկին, Լարս ֆոն Թրիերը և այլք։ Վարկանիշի հեղինակները դա բացատրել են նրանով, որ այս ռեժիսորների ֆիլմերից ոչ մեկի վերաբերյալ միաձայն որոշում չի ընդունվել։

Վարկանշային ցանկում ընդգրկվել է Անդրեյ Զվյագինցևի «Վերադարձ» դրաման (2003 թ.)։ Այն ռուս ռեժիսորի դեբյուտային ֆիլմն է, որն արժանացել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը»։

50 լավագույն ֆիլմերի ցանկը: