Մահացել է ճապոնացի կոմպոզիտոր Ռյուիչի Սակամոտոն
72 տարեկան հասակում մահացել է ճապոնացի ճանաչված կոմպոզիտոր Ռյուիչի Սակամոտոն։ Այս մասին հայտում է euronews -ը՝ հղում անելով, Սակամոտոյի հիմնադրած Commons ձայնագրման ընկերությանը։ Վերջին տարիներին կոմպոզիտորը պայքարում էր քաղցկեղի դեմ։
Սակամոտոն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ «Օսկարի» (Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսրը» (1987) ֆիլմի համար), իսկ 1984 թվականին՝ Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA)՝ (Նագիսա Օշիմայի «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, պարոն Լոուրենս» (1982) ֆիլմի համար)։
Սակամոտոն համաշխարհային ճանաչման հասավ 1970-ականների վերջին, երբ նա ելույթ ունեցավ Yellow Magic Orchestra-ի հետ։ Այս խումբը առաջիններից էր, որը նվագեց ֆուտուրիստական տեխնո-փոփ ոճով` կատարելով սինթեզատորների հիմնական շեշտադրումները: