Մերօրյա աշխարհում դերասանները բավականին լուրջ գումարներ են վաստակում ֆիլմերում նկարահանվելով, ինչը թույլ է տալիս նրանց ապրել բավականին բարեկեցիկ կյանքով։ Սակայն, արդյոք Խորհրդային Միությունում էլ բոլորիս հայտնի կինոյի մեգա աստղերը այնքան են վաստակել, որքան ասենք նրանց  ժամանակակից հոլիվուդյան դերասանները և արդյոք նրանք նույն բարեկեցությամբ կարող էին ապրել, ինչպես ժամանակակից շատ դերասաններ կամ հոլիվուդյան իրենց ժամանակակից դերասանները։

Խորհրդային կինոյի պատմության մասնագետները նշում են, որ խորհրդային կինոաստղերը բավականին համեստ գումարներ են վաստակել, սակայն կարողացել են ապահովել իրենց այն ամենով, ինչը անհրաժեշտ էր բնականոն կենսագործունեության համար։ Սակայն, այնուամենայնիվ իրենց ժամանակակից արեւմտյան՝ եվրոպացի և ամերիկացի գործընկերների ստացած հոնորարների համեմատությամբ Մորգունովը, Գուրչենկոն կամ Յակովլևը շատ ավելի համեստ հոնարարներ են ստացել։ Մյուս կողմից էլ, եթե նրանք այսօր ապրեին ու գործեին, բնականաբար բազմակի անգամ ավելի շատ հոնորարներ կստանային։ Եւ այսպես, ներկայացնենք խորհրդային կինոյի մի քանի մեգա աստղերի հոնարարները․

Նատալյա Վարլեյը «Կովկասի գերուհին»կինոնկարում Նինայի կերպարի  համար ստացել է 1200 ռուբլի։ Ընդ որում, նա նկարահանվել է առանց դուբլյորի և շատ հնարքներ կատարել է ինքնուրույն։ Վլադիմիր Էտուշը նույն ֆիլմում խաղալու համար վաստակել է ընդամենը 223, իսկ Եվգենի Մորգունովը՝ 1979 ռուբլի։

Ալեքսանդր Դեմյանենկոն «Օպերացիա «Ի» և Շուրիկի մյուս արկածները» ֆիլմում խաղալու համար վաստակել է 5220 ռուբլի, իսկ Նատալյա Սելեզնյովան նույն ֆիլմից ստացել է 362 ռուբլի։ Նա մարմնավորել է ուսանողուհի Լիդային։

 

Սետլանա Սվետլիչնայան «Ադամանդե ձեռքը» կինոնկարում կարճատեւ, բայց շատ դիտարժան տեսարանում նկարահանվելու համար ստացել է 346 ռուբլի։ Անատոլի Պապանովը նույն ֆիլմի համար ստացել է 2288, իսկ Անդրեյ Միրոնովը՝ 1920 ռուբլի։

Խորհրդային կինոյի լեգենդ Լյուդմիլա Գուրչենկոն «Պարահանդեսային գիշեր» ամանորյա ֆիլմի համար ստացել է3250 ռուբլի։

Յուրի Յակովլեւը «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» կինոնկարում նկարահանվելու համար վաստակել է 4300 ռուբլի։ Ընդ որում, նա երկու կերպար է մարմնավորել՝ Իվան Բունշի և Իվան Ահեղ ցարի։ Սակայն Նատալյա Կուստինսկայաննույն կինոնկարում՝ ռեժիսոր Յակինի ընկերուհի Նատալյայի կերպարը մարմնավորելու համար, ստացել է ընդամենը 163 ռուբլի։

Օլյա և Տանյա Յուկինները «Ծուռ հայելիների թագավորություն» հեքիաթ-ֆիլմում նկարահանվելու համար ստացել են 80 ռուբլի։

Իրինա Ալֆյորովան «Դ՛Արտանյանն ու երեք հրացանակիրները» կինոնկարում հիասքանչ Կոնստանցայի կերպարը մարմնավորելու համար ստացել է 825, իսկ Միխայիլ Բոյարսկու հոնորարարը նույն ֆիլմում կազմել է 3225 ռուբլի։

 

Վյաչեսլավ Տիխոնովը «Գարնան տասնյոթ ակնթարթներում» նկարահանվելու համար ստացել է 5500 ռուբլի։

Արչիլ Գոմիաշվիլին «Տասներկու աթոռ» կինոնկարում Օստապ Բենդերին մարմնավորելու համար ստացել է 6120, իսկ ահա Սերգեյ Ֆիլիպովը նույն կինոնկարում Կիսա Վորոբյանինովի կերպարի համար ստացել է 6275 ռուբլի։

Նյութի աղբյուրը 

Պատրաստեց Արամ Յանինը