«Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում և ֆորումում (FIFDH) արժանացել է Grand Prix` գլխավոր մրցանակի։
Այս մասին հայտնում է ֆիլմի ռեժիսորը՝ Իննա Սահակյանը՝ հավելելով, որ այն յուրահատուկ մրցանակ է՝ կինոյին և մարդու իրավունքներին նվիրված փառատոնում: Արշալույս Մարդիգանյանը պայքարում էր մարդկայինը կենդանի պահելու համար՝ մեղմելով անձնական ցավը էկրանին, ինչը նշանակում է, որ նրա առաքելությունը դեռ շարունակվում է և երբեք չի մոռացվի։
Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն։