«Հոշկի ֆիլմ» կինոընկերության երկու կարճամետրաժներ՝ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ու Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը ներառված են Ամերիկյան կինոակադեմիայի որակավորման՝ Բուլղարական IN THE PALACE International Short Film Festival կինոփառատոնի պաշտոնական մրցույթում։
IN THE PALACE կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կայացած միջազգային փառատոն է, որը նվիրված է կարճամետրաժ ֆիլմերին և թվային արվեստին, ինչպես նաև ներկայացնում է հատուկ մրցութային ծրագրեր գեղարվեստական ֆիլմերի և ֆիլմաշարերի համար: Այն տեղի կունենա Բուլղարիայի Պեռնիկ քաղաքում:
Ի դեպ, երկու ֆիլմերը ստացել են պետական ֆինանսական աջակցություն։