Արտհաուս համացանցից. հարվա՞ծ ավանդական կինոյին
Այն կայքերի երևան գալով, որոնք հեղինակային ֆիլմեր են առաջարկում, տնային կինոյի սիրահարների հնարավորությունները մեծանում են: Մի՞թե մոռացվելու է կինոթատրոն տանող ճանապարհը:
Մանկությունից հայտնի կինոթատրոնային մթնոլորտը` մի քիչ խորհրդավոր և անգամ ռոմանտիկ, հավանաբար շատ շուտով անցյալի գիրկը կանցնի: Բացառված չէ, որ ավանդական կինո գնալը լիովին փոխարինվի սեղանի համակարգչով կամ սմարթֆոնով ֆիլմ նայելով, այսինքն` այսպես կոչված «վիդեո ըստ պահանջի», որը կարելի է բեռնել համացանցից և նայել ցանկացած հարմար ժամանակ: Թվնաշային տեսակայքերը, որոնց շնորհիվ դա արդեն իսկ հնարավոր է, ինչպես ենթադրում են փորձագետները, հաջողությամբ կզարգանան` առաջարկելով, ի թիվս այլոց, նաև արտհաուս ֆիլմեր:
Հաջող բիզնես մոդել
Գերմանիայում առավել հայտնի համացանցային կայքերը, որոնք մասնագիտացած են ոչ մեծ պահանջմունք ունեցող ֆիլմերի գծով, Mubi-ն и Alleskino-ն են: Mubi-ն ամեն օր նոր ժապավեն է տեղադրում դիտման համար: Բաժանորդագրությունն ամսական մինչև 5 եվրո արժի, և այդ կայքում ցուցադրում են այնպիսի մեյնսթրիմին չառնչվող ֆիլմեր, ինչպիսիք են գերմանական 1999 թ. «Bang Boom Bang»-ը կամ գրաֆիտիի մասին ռեպորտաժը բրիտանացի սկանդալային նկարիչ Բենքսի կատարմամբ:
Այս նոր բիզնես մոդելը համացանցում այնպիսի հաջողություն ունի, որ առաջարկն ընդլայնվելու է: Այսպես, Mubi համացանցային հարթակը աշխատանքն սկսել է Գերմանիայում 2013 թ. և այժմ արդեն ծառայություններ է նախատեսում Ռուսաստանում, Մեքսիկայում և Բրազիլիայում: Ուշագրավ է, որ այդ հարթակը կառավարող գրասենյակը տեղակայված է ոչ այլուր, քան Կրեմնիևյան հովիտում, որ հայտնի է բարձրտեխնոլոգիական ընկերությունների մեծ համակենտրոնացմամբ:
Ուղիղ դեպի հաջողություն
Աճելու և զարգանալու մտադրություններ ունի նաև Alleskino համացանցային հարթակը: Նրա հայեցակարգը հանգում է նրան, որ հարկ է դիտելու համար մատչելի դարձնել բոլոր առկա գերմանալեզու ժապավենները, իսկ դրանց թիվը հասնում է 12 հազարի, ինչպես հայտնել է DW-ին տված հարցազրույցում Անդրեաս Ֆոգելը` համացանցային հարթակի ներկայացուցիչը: Ի դեպ, դրա անվանումը գերմաներեն հենց նշանակում է «Ամբողջ կինոն»:
Առայժմ Alleskino-ի կատալոգում մոտ 500 անվանում կա, այնպես որ պատվախնդիր նպատակին հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա: «Մենք սերտորեն համագործակցում ենք կինոնախագծերը և արխիվները ֆինանսավորող հիմնադրամների հետ,- պատմել է Անդրեաս Ֆոգելը իր աշխատանքի մասին:- Մենք թվայնացնում ենք անգամ հին ժապավենները` նկարահանված 35-միլիմետրանոց ժապավենով, և կարող ենք այդպիսով ցույց տալ ֆիլմեր, որոնք դեռ արտահաուսային կինոթատրոններում չեն ցուցադրվել»:
Alleskino-ի հիմնադիրները, այդ թվում և հեռուստառեժիսոր Հանս Հայսենդյորֆերը, դեռևս իրնց գաղափարից շահույթ չեն ունենում: Սակայն, ինչպես ընդգծել է Անդրեաս Ֆոգելը, իրենք համարում են, որ երկու-երեք տարի անց կայքը ֆինանսական հաջողություն կունենա: Ճյուղի վիճակագրական տվյալներն ընդհանուր առմամբ լավատեսության հիմքեր տալիս են: Գերմանիայի տեսալսողական մեդիայի ոլորտի դաշնային միությունը, որ ներկայացնում է տեսածառայություններ մատուցողների շահերը, 2013 թ. երրորդ եռամսյակի հաշվետվությունում նշել է, որ «վիդեո ըստ պահանջի» առաջարկող կայքերի շրջանառությունը աճել է և դեռ աճելու է: Արդյոք դա չի՞ նշանակում, որ արտհաուսային կինոթատրոնների վերջն եկել է:
«Մարդիկ առաջվա պես կինո կգնա՞ն»
Փորձագետներն այս հարցին միանշանակ պատասխան չեն տալիս: Կինոյի պատմաբան Օլաֆ Բրիլը «վիդեո ըստ պահանջի» մոդելի մեջ աճման ներուժ է տեսնում: «Նման հարթակների շնորհիվ նիշային արտադրանք է հայտնվել: Հնարավոր է, որ ապագայում առաջարկն ընդլայնվի և ընդգրկի այն ոլորտները, որոնք մինչ այս անմատչելի են եղել արտհաուսային կինոթատրոնների համար»,- ասել է Օլաֆ Բրիլը:
Աղբյուրը` svodka.net