Բեռլինի 73-րդ միջազգային կինոփառատոնի ամենամյա «Հարգանքի տուրքը» նվիրվեց ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Սթիվեն Սփիլբերգին՝ կինոյում ունեցած անգնահատելի վաստակի և ձեռքբերումների համար՝ 1600 հանդիսատեսի հոտնկայս ծափահարությունների ներքո՝ հանրաճանաչ ռեժիսորին  շնորհվեց պատվավոր «Ոսկե արջ» հեղինակավոր մրցանակը։

Մրցանակաբաշխության շրջանակում ցուցադրվեց  ռեժիսորի վերջին աշխատանքը՝ «Ֆաբելմանները» (ֆիլմի հիմքում Սթիվեն Սփիլբերգի մանկության հիշողություններն են):

«Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ կինոթատրոնները լի են հանդիսականներով, որ գործում են ամբողջ հզորությամբ և փառատոնը կրկին հետաքրքիր փորձառությունների, ոգեշնչող հանդիպումների և աշխույժ փոխանակման վայր է», – հայտարարեցին  փառատոնի ղեկավարներ Մարիետտե Ռիսենբեկը և Կառլո Չատրիանը։

Մինչ այսօր առավոտ (փետրվարի 22) արդեն վաճառվել է 267 հազար տոմս։ Բեռլինալեի նոր՝ Verti Music Hall-ը շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Առևտրային այցելուների և մամուլի ցուցադրությունների հաճախելիությունը նույնպես շատ բարձր է՝ երբեմն 100 և միջինը 90 տոկոս: Berlinale Publikumstag-ում, կիրակի 2023 թվականի փետրվարի 26-ին, հանդիսատեսի համար կլինի բիս. կկրկնվեն բազմաթիվ փառատոնային ֆիլմեր տարբեր բաժիններից: