Հենց նոր Ֆրանսիայի Հանրային ալիքը տեղեկացրեց, որ 41-ամյա Թահար Ռահիմը կմարմնավորի Շառլ Ազնավուրին «Պարոն Ազնավուր» գեղարվեստական ֆիլմում, որը նկարահանվում է շանսոնյեի 100-ամյակի առթիվ:

Ժան-Ռաշիդ Կալուշը, որը Ազնավուրի կրտսեր դստեր՝ Կատիայի ամուսինն է, նաև ֆիլմի համապրոդյուսերն է, ասել է, որ 2018-ին, երբ շանսոնյեին պատմել է, որ մտադրություն ունի իր կյանքի մասին ֆիլմ նկարահանել, ստացել է Ազնավուրի համաձայնությունը, որ հենց Թահար Ռահիմը (Tahar Rahim) կերպավորի իրեն: Դերասանը հանրությանը հայտնի է դարձել 2009-ին «Un prophète» ֆիլմից, որը ստացել է Կաննի կինոփառատոնի «Գրան պրի»  և 9 «Սեզար»: Ռեժիսորները Մեհդի Իդիրն ու հանրահայտ Grand Corp Malade-ն են:

Նյութը՝  Hasmik Arakelyan-ի  ֆեյբուքյան էջից