Փետրվարի 7-12-ը Ֆրանսիայում կայանալիք Նանտի միջազգային կինոփառատոնի (Univerciné Nantes) շրջանակում կցուցադրվեն պետական ֆինանսական աջակցություն ստացած՝ ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը, ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը և ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» ֆիլմը ( «Հայկ» կինոստուդիա)։ «Զուլալի» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա փառատոնի բացմանը` փետրվարի 7-ին, իսկ երկրորդը` մրցութային կարգով, փետրվարի 8-ին:

Հայկական ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվել է Նանտի ֆրանս-հայկական համայնքը։