Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն Kaaffilm կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում ստացել է գլխավոր մրցանակը: Kaaffilm կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը կարևոր հարթակ է ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած կինոգործիչների համար, այն անցկացվում է Միլանում։

Կինոնկարը ստացել է պետական ֆինանսական աջակցություն։ Այն արտադրված է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից: Համակարգչային գրաֆիկան և անիմացիան` «Վարդազարյան-ստուդիոյի», հեղինակ և ռեժիսոր` Դավիթ Բաբայան, գլխավոր պրոդյուսեր` Արմինե Հարությունյան, գործադիր պրոդյուսեր և ֆիլմի սուպերվայզեր` Արամ Վարդազարյան, նկարիչ` Գագիկ Բաբայան, ոմպոզիտոր` Անդրանիկ Բերբերյան։