2023 թվականի փետրվարի 18-22-ը Eurimages Co-Production Development Award-ը 4 դրամական և մեկ օրիգինալ (հիմնական) մրցանակ շնորհեց ընտրված գեղարվեստական ֆիլմերի նախագծերին։ 20 հազար եվրո մրցանակը շնորհվեց Իսպանիայից  Avalon PC-ի արտադրողներին՝  Iván & Hadoum նախագծի համար (ռեժիսոր՝ Յան դե լա Ռոսա)։ Այս տարվա ժյուրիի անդամներն էին ռեժիսոր, վրացական Eurimages-ի ներկայացուցիչ Նինո Կիրտաձեն, համաշխարհային վաճառքի գործակալ Մարչին Լուչայը (Լեհաստան, New Europe Film Sales) և պրոդյուսեր Մարիելա Բեսուևսկին (Իսպանիա, Tornasol Media): Մրցանակը հանձնեց Եվրոպական կինոֆոնդը՝ Eurimages-ը՝ նախագծի զարգացմանը նպաստելու համար։

Այս տարի Eurimages-ի կողմից հատկացվեց լրացուցիչ մրցանակ՝  հատուկ ուկրաինական նախագծին աջակցելու նպատակով․այն տրվեց  ուկրաինական 2Brave Productions ընկերությանը՝ Ռուսլան Բատիցկու The Blindsight նախագծին: VFF Talent Highlight Award մրցանակը 10 հազար եվրո դրամական մրցանակը, որ նամեն տարի շնորհվում է  VFF-ի՝ Կինոյի և հեռուստատեսային պրոդյուսերների հեղինակային իրավունքի գործակալության կողմից՝  մեկ խոստումնալից նախագծի խթանելու համար  Talent Project Market-ից: Այս տարի մրցանակը շնորհվեց God and the Devil’s Cumbia-ին  (ռեժիսոր՝ Կառլոս Լենին, Մեքսիկա)։

ARTEKino միջազգային մրցանակը 2023-ին բաժին  ընկավ Leonie Krippendorff-ի «Peled Skin», որը արտադրվել է Kineo Filmproduktion-ի կողմից (Գերմանիա): 6000 եվրո արժողությամբ այս մրցանակը շնորհվեց ARTE-ի կողմից՝ ի պատիվ Բեռլինալեի համատեղ արտադրության շուկայի գեղարվեստական ակնառու նախագծի:

Berlinale Co-Production Market-ը նաև սերտորեն համագործակցում է Berlinale World Cinema Fund-ի հետ՝ օգնելու հետաքրքիր նոր ֆիլմերին: Այս տարի առաջին անգամ օրիգինալ մրցանակը (Համաշխարհային կինոյի հիմնադրամի հանդիսատեսի ռազմավարության մրցանակը) տրվեց  Համատեղ արտադրության շուկայի նախագծին WCF-ի կողմից աջակցվող երկրից՝ Colectivo Colmena-ի և Huasteca Casa Cinematográfica-ի պրոդյուսերներին և ռեժիսորին՝ Մեքսիկայից:

Բեռլինալեի 20-րդ համատեղ արտադրության շուկայում ընտրված 33 գեղարվեստական ֆիլմերի նախագծերի պրոդյուսերները հանդիպումներ են  ունեցել համապրոդյուսերների և ֆինանսիստների հետ: Ավելի քան 1500 անհատական հանդիպումներ պոտենցիալ համապատասխան գործընկերների հետ՝ ավելի քան 600 մասնակիցների միջև նախապես պլանավորվել և համակարգվել էին:

Ներկայացվեցին նաև էկրանային ադապտացիաների տասնմեկ գիրք և տասը նոր սերիալների նախագծեր։ Ավելի քան 350 ֆիլմ և 20 սերիալ, որոնք վերջին տարիներին գործընկերներ են փնտրել Բեռլինալեի համատեղ արտադրության շուկայում, այժմ ավարտվել են: Ռեժիսորներ Կառլա Սիմոնը և Ռադու Ջուդը, ովքեր արժանացել են 2022 և 2021 թվականների «Ոսկե արջ» մրցանակներին՝ համապատասխանաբար Բեռլինալեի համատեղ արտադրության շուկայի՝ Alcarràs և Bad Luck Banging կամ Loony Porn նախագծերով, այս տարի միջազգային ժյուրիի անդամներ են։