«Մենք շատ մտահոգված էինք Ջաֆար Փանահիի առողջական վիճակով և այժմ շատ ուրախ ենք, որ նա վերջապես ազատ է արձակվել», – ասում են Բեռլինալեի տնօրեններ Մարիետ Ռիզենբեկը և Կառլո Չատրյանը: Այս մասին հայտարարել են Բեռլինալեի պատասխանատուները։ Հեղինակավոր մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր, կինոբեմադրիչ Ջաֆար Փանահիին՝ Իրանի իշխանությունները համաձայնել են  ազատ արձակել գրավի դիմաց։ 

Բեռլինալեն  նախկինում էլ իր աջակցությունն ու պաշտպանությունն էր հայտնել Իրանում ձերբակալված կինոգործիչների և Իրանում իրենց իրավունքների համար պայքարող մարդկանց։

ՀԳ Բեռլինի միջազգային կինոփառատոնը զայրացած է՝ լսելով իրանցի կինոգործչի՝ ձերբակալության մասին լուրը: Հայտնի և բազմաթիվ մրցանակների արժանացած ռեժիսոր Ջաֆար Փանահին ձերբակալվել է։ Ջաֆար Փանահիի ֆիլմերը բազմիցս ցուցադրվել են Բեռլինալեում, իսկ 2015 թվականին նրա «Տաքսի» ֆիլմն արժանացել է «Ոսկե արջի» մրցանակին։ Փանահին ձերբակալվել է, երբ նա գնացել էր  դատախազություն՝ իրանցի երկու ռեժիսորների՝ Մոհամմադ Ռասուլոֆի և Մոստաֆա Ալ-Ահմադի ձերբակալության գոծով (տես՝ հրապարակումը): Իրանի կառավարության քննադատ Ջաֆար Փանահին երկար տարիներ է ինչ բռնաճնշումների զոհ է դարձել իր երկրում։