«Թռչող տերևների երգը» անիմացիայի պրեմիերան` Նիդերլանդներում
Նիդերլանդներում ամենահայտնի Կաբում անիմացիոն կինոփառատոնի «Նոր ուղղություններ» ծրագրում տեղի կունենա Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Պետական ֆինանսական աջակցություն ստացած կինոնկարի սցենարի հեղինակներն են Արմինե Անդան և ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը, բեմադրող նկարիչն Աննա Հակոբյանն է, երաժշտությունը՝ Միքայել Ոսկանյանի, դերերում՝ Արմինե Անդա, Գագիկ Ղազարէ, հնչունային ձևավորումը՝ Միքայել Ոսկանյանի, Էդ Մեսրոպյանի, ձայնային համադրումը՝ Տիգրան Կուզիկյանի, մոնտաժը՝ Կարեն Բաղինյանի, անիմացիայի ղեկավար՝ Մարիամ Բոնյադի (Իրան), ռեժիսոր և պրոդյուսեր՝ Արմինե Անդա, համապրոդյուսերներն են Աշկան Ռահգոզարը, Արման Ռահգոզարը (Իրան), արտադրող՝ «Հոշկի Ֆիլմ» (Հայաստան), համարտադրող՝ Հուրախշ Ստուդիոզ (Իրան)։
Ֆիլմի ստեղծմանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ինչպես նաև «Օբերտոն» և «Բաղինյան արտ վիդեո» հայկական ընկերությունները։