Հայտնի է Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական ֆիլմի գլխավոր դերակատարը։ Ըստ Deadline-ի՝ փոփի արքային կմարմնավորի նրա եղբորորդին՝ Ջաֆար Ջեքսոնը․Մայքլի եղբոր և «The Jackson 5»-ի անդամներից մեկի՝ Ջերմեյն Ջեքսոնի 26-ամյա որդու համար ֆիլմը կլինի նրա դեբյուտը կինոյում։

Ջաֆարը երգում և պարում է 12 տարեկանից։

Կենսագրական ֆիլմը ներկայացնում է Ջեքսոնի կյանքի և աշխատանքի կարևորագույն իրադարձությունները՝ սկսած նրա մանկությունից որպես «The Jackson 5»-ի վոկալիստ, եղբայրների հետ միասին: Ֆիլմում հիշատակվելու են նաև մանկապղծության մեղադրանքները, որոնք հետապնդել են երգչին կյանքի վերջին տարիներին։

Ֆիլմի ռեժիսորն է Անտուան ​​Ֆուկուան։ Սցենարը գրում է Ջոն Լոգանը, իսկ պրոդյուսերը՝ Գրեհեմ Քինգն է: Երկուսն էլ միացել են նախագծին զարգացման վաղ փուլերում։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05