79 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան:  Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Մարկ Զախարովի Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը` հավելելով, որ դերասանուհին մահացել է հունվարի 14-ին՝ հիվանդանոցում:

Արտիստուհու հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին՝ «Լենկոմ» թատրոնում։

Նշենք, որ Չուրիկովան ծնվել է 1943 թվականին Բաշկիրիայի Բելեբեյ քաղաքում։ 1965-ին ավարտել է Շչեպկինի անվան բարձրագույն թատերական դպրոցը: Նկարահանվել է մի շարք հանրահայտ ֆիլմերում` «Այն նույն Մյունհաուզենը», «Մորոզկո», «Շիրլի-միրլի», «Ապուշը» և այլն։ 1991 թվականին Չուրիկովան ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։