Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» 80-րդ  հոբելյանական մրցանակաբաշխությունը։ «Լավագույն դրամատիկական ֆիլմ»  է ճանչվել Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները» կինոնկարը, որը հաղթել է  նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Թառ» ֆիլմի համար «Ոսկե գլոբուս» է ստացել Քեյթ Բլանշեթը, որտեղ  դերասանուհին մարմնավորել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորին։ Իսկ Օսթին Բաթլերն արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին՝ Բազ Լուրմանի «Էլվիս», Էլվիս Պրեսլիի մասին կենսագրական ֆիլմի համար։

«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Վիշապի տունը» ֆիլմը, որի ռեժիսորներն են Գրեգ Յայտանսը և Միգել Սապոչնիկը։ Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի է ճանաչվել Զենդայան («Էյֆորիա»), իսկ լավագույն դերասան՝ Քեյվին Քոսթները («Յելոուսթոուն»): «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Գիլերմո դել Տորոյի  ««Pinocchio»-ն: