«Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությունից հետո ամերիկացի կինոքննադատները հայտարարեցին  Critics’ Choice Movie Awards-ի հաղթողներին։ Նրանք գլխավոր մրցանակը շնորհեցին  ռեժիսորներ Դեն Կվանի և Դանիել Շայներտի «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմին։ Ֆանտաստիկ մարտաֆիլմն արժանացել է մրցանակների նաև չորս այլ անվանակարգերում ևս՝ «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն տեսաշար» և «Լավագույն երկրորդ պլանի դերասան»:

Կանացի գլխավոր դերի համար մրցանակը ստացել է Քեյթ Բլանշեթը՝ «Թառ» ֆիլմում խաղացած դերի համար։ Տղամարդկանց մեջ լավագույնը ճանաչվեց Բրենդան Ֆրեյզերը «Կետը» ֆիլմում իր դերի համար։ Իսկ դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի է ճանաչվել Զենդայան («Էյֆորիա»)։ Ըստ քննադատների, մուլտֆիլմերում բոլորից առաջ է անցել Գիլերմո դել Տորոյի  ««Pinocchio»-ն:

Հաղթողների ցուցակը