«Չեբուրաշկան» հինգ օրում երկու միլիարդ է վաստակել
Ռուսական «Չեբուրաշկա» հեքիաթը շարունակում է ռեկորդներ սահմանել հայրենական վարձույթում։ Ֆիլմի թողարկումից ընդամենը հինգ օր անց «Չեբուրաշկա»-ի դրամարկղային մուտքերը գերազանցեցին երկու միլիարդ ռուբլին։ Այս մասին հայտնում է kinonews-ը։
Այսպիսով, «Չեբուրաշկան» արդեն հայտնվել է ռուսական կինոշուկայի պատմության ամենաբարձր եկամուտ ունեցող կինոնախագծերի տասնյակում, և դատելով այն տեմպերից, որով շարունակում է գումար վաստակել, բոլոր հնարավորություններն ունի մոտ ապագայում հայտնվելու լավագույն եռյակում։ Մինչ այսօր, «Չեբուրաշկա»-ի ամենամոտ մրցակիցներն են «Կենդանիների քաղաքը» (Зверополис/Zootopia) մուլտֆիլմը, որը Ռուսաստանում հավաքել է 2,066 միլիարդ ռուբլի, և «Կարիբյան ծովի ծովահենները 5. Մահացածները հեքիաթներ չեն պատմում»-ը՝ 2,123 միլիարդ։
«Չեբուրաշկա»-ի ռեժիսորն է Դմիտրի Դյաչենկոն՝ «Վերջին հերոսը» չափազանց հաջող եռագրության ռեժիսորը, որի եզրափակիչ մասը նույնպես կարողացել է հաղթահարել երկու միլիարդի նշաձողը։
Ո՞վ է Չեբուրաշկան:
Կերպարը հորինել է գրող Էդուարդ Ուսպենսկին անցյալ դարի 60-ականներին։ Չեբուրաշկայի հայտնի կերպարն առաջին անգամ էկրանին հայտնվեց 1969 թվականին՝ տիկնիկային անիմացիոն ֆիլմում, որը մեծ հաջողություն ունեցավ և հետագայում դարձավ դասական։