Երևանի Կինոյի տանը կայացավ Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի ցուցադրությունը: Այն պատմում է տաղանդավոր նկարիչ Վահան Անանյանի դրամատիկ կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին:

Վահանը հիասթափվելով հայկական իրականությունից (երկրաշարժ, պատերազմ, ԽՍՀՄ փլուզում), լքում է Հայաստանը, ապա սկսում է ստեղծագործել Տալինում, Կիևում և Օդեսայում: Հիվանդությունից և անժամանակ մահից հետո նկարչի աճյունը բաժանվում է երեք մասի և ամփոփվում Տալինում, Օդեսայում, Երևանում, իսկ ստեղծագործական ժառանգությունը մնում է հեռուներում:

Հարություն Խաչատրյանը ֆիլմի վրա աշխատել է շուրջ երեսուն տարի, ինչպես ինքն է ասում, ֆիլմի մի մասը նկարվել է ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկով, համարյա ձրի, ընտանիքի և ընկերների ուժերով: Հարություն Խաչատրյանի բոլոր ֆիլմերում ժամանակը ինքնին ստանում է միս ու արյուն՝ դառնում  լիարժեք գործող անձ։ Այդ ժամանակի մեջ է խտացած ռեժիսորի ասելիքի խորությունն ու ժամանակի ամբողջական պատկերը։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05