Հայտնի է «Օսկար» 2023-ի հավակնորդների կարճ ցուցակը
«Ավատար. Ջրի ճանապարհը», «Արևմտյան ճակատում ամեն ինչ խաղաղ է», «Էլվիսը», «Չաո պապա» (Գիլերմո դել Տորոյի Պինոկիոյից) «Օսկարի» տարբեր անվանակարգերում առաջադրված ֆիլմերից են, որոնք անցել են կարճ ցուցակ: Այս մասին հայտնում է hollywoodreporter -ը։
Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է 2023 թվականի «Օսկարի» կարճ ցուցակները 10 անվանակարգերում՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ», «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն երգ», «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ», «Լավագույն ձայն», «Լավագույն վիզուալ էֆեկտներ»:
Յուրաքանչյուր անվանակարգում Ակադեմիայի անդամներն ընտրել են 15 ֆիլմ: Հավակնորդները հայտնի կդառնան 2023 թվականի հունվարի 24-ին։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակի հնարավոր հավակնորդների ցանկում է Դենիել Ռոերի «Նավալնի» (Navalny, 2022 թ.) ամերիկյան ֆիլմը։ Ընդհանուր առմամբ, 144 վավերագրական ֆիլմից այս անվանակարգում կարճ ցուցակ է անցել 15-ը։ Հավակնորդների թվում են․«Այն ամենը, ինչ շնչում է» (All That Breathes, 2022), «Հետնորդ» (Descendant, 2022), «Ամբողջ գեղեցկությունն ու արյունահեղությունը» (All the Beauty and the Bloodshed, 2022), «Սիրո հրաբուխ» (Fire of Love, 2022), «Ջեյնի շարժումը» (The Janes, 2022), «Դեյվիդ Բոուի. Moonage Daydream» (Moonage Daydream, 2022), և այլն։
«Օսկարի» հավակնորդների կարճ ցուցակը հայտնի է նաև «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, որի համար առաջադրվել էին 92 ֆիլմ։ Այս անվանակարգում կարճ ցուցակ են անցել հետևյալ 15 ֆիլմը․ Argentina` Argentina 1985, Austria` Corsage, Belgium` Close, Cambodia` Return to Seoul , Denmark` Holy Spider, France`Saint Omer, Germany` All uiet on the Western Front, India` Last Film Show, Ireland` The Quiet Girl, Mexico` Bardo, False Chronicle of a Handful of Truths, Morocco` The Blue Caftan, Pakistan` Joyland, Poland` EO, South Korea` Decision to Leave, Sweden`Cairo Conspiracy.
Ամբողջական կարճ ցուցակն՝ այստեղ։
«Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին՝ Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) Dolby Theatre-ում սրահում։