Հարվի Վայնշտեյնը մեղավոր է ճանաչվել հերթական բռնաբարության մեջ
Նախկին կինոպրոդյուսերին սպառնում է ևս 18-24 տարվա ազատազրկում։
Լոս Անջելեսի դատարանը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին մեղավոր է ճանաչել ռուս մոդելի բռնաբարության մեջ: Այս մասին հայտնում է ABC News-ը։
Չորս կանայք նախկինում մեղադրել են Վայնշտեյնին 2004-2013 թվականներին հյուրանոցային սենյակներում իրենց բռնաբարելու մեջ: Վայնշտեյնն իրեն մեղավոր չի ճանաչել և պնդել է, որ բոլոր շփումները փոխադարձ համաձայնությամբ են տեղի ունեցել։ Հայցվորների թվում են Կալիֆորնիայի նահանգապետ Ջենիֆեր Սիբել Նյուսոմի կինը, սցենարիստ Լորեն Յանգը և ռուսաստանցի մոդելը, որի անունը չի հաղորդվում։ Գործի նյութերում տուժողները հիշատակվում են Ջեյն Դո կեղծանունով։ Ռուս կնոջ մեղադրանքները նկարագրված են երեք դրվագով՝ բռնաբարություն, հարկադիր բերանային զուգավորում և օտար առարկայի ներթափանցում։
Բռնաբարության և սեռական ոտնձգությունների նախորդ գործով Հարվի Վայնշտեյնը Նյու Յորքում դատապարտվել է 23 տարվա ազատազրկման՝ 2020 թվականի սկզբին։ Նախկին կինոպրոդյուսերին մեղադրել են հոլիվուդյան դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Ումա Թուրմանը, Գվինեթ Փելթրոուն և Էշլի Ջադը:
Նոր գործով Վայնշտեյնին սպառնում է մինչև 18 տարվա ազատազրկում, սակայն ծանրացնող հանգամանքները կարող են պատիժը հասցնել 24 տարվա։