«Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից  հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով 100 տարի առաջ  թուրքական պետության իրականացրած ցեղասպանությանը, որի արդյունքում՝ իր բնօրրանում, ոչնչացվեցին  1,5 միլիոն հայեր։

Ներկայացնում ենք Վիկտորյա Դևիսի հոդվածը՝  Animation World-ում․

Իննա Սահակյանի վավերագրական-անիմացիոն ֆիլմը, որը նկարահանված է Ավրորա Մարդիգանյանի անմարդկային պատմության հիման վրա և ներառում է 1919-ի հոլիվուդյան ֆիլմի անհետացած հատվածները, պատմում է 1915թ. դեռահաս աղջկա անօրինակ քաջության և այն մասին, որ սեփական ողբերգական պատմությունը վերապատմելը ամենաուժեղ քայլն է, որը կարող է անել մարդը:

Սարսափի և ողբերգության երկու տարի, որը սկզբում մանրամասն նկարագրված էր թերթում, հետագայում դարձավ վեպ, իսկ հետո համր ֆիլմ, որը հանկարծ անհետացավ և 70 տարի անց նորից հայտնվեց 18 րոպե տևողությամբ տեսանյութով:

Բայց հենց այդ 18 րոպեանոց սև ու սպիտակ կադրերն են՝ արխիվացված հարցազրույցների ձայնագրությունների և անիմացիայի հետ համատեղ, որոնք այժմ հիմք են հանդիսացել Իննա Սահակյանի Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի ֆիլմի համար:

Ռեժիսոր Ի. Սահակյանն ասում է, որ Ավրորայի՝ որպես ականատեսի վկայությունը տևել է հինգ ժամ, և առանձնանում է գոյատևման հարյուրավոր այլ պատմություններից, որոնք նա լսել է: Ավրորայի պատմությունն իր մեջ պարունակում է «հետաքրքիր ուժ՝ ցույց տալով Ավրորայի բնավորությունը և զարմանալի ճակատագիրը»:

Ի. Սահակյանը հուսով է, որ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ազդեցությունը եռակի է. այն սիրով կհամակի այն մարդկանց, որոնք կապ չեն ունեցել Հայաստանի հետ, արդարացի զայրույթ կառաջացնի այն ամենի համար, ինչ ապրել է մեր երկիրը և, վերջապես, այդ սերը և արդարացի զայրույթը կդրդեն դրական փոփոխությունների: «Ես ուզում եմ, որ ուրիշները նույնպես իմանան Ավրորայի պատմության մասին: Միգուցե այդ դեպքում պատմությունը չկրկնվի»,-նշել է Իննա Սահակյանը:

awn.com


    Իսպանական MiradasDoc-ում՝ «Ավրորայի լուսաբացի» հերթական մրցանակը

    Իսպանիայի ամենահեղինակավոր վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ MiradasDoc-ում «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմն արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին։ Ժյուրին հայտարարելով ընտրությունը՝ «Ավրորայի...

    |6 Փետրվար 2023,09:01