Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի՝ «Աշխարհի կանայք» ծրագրում։ Այս մասին  հայտնում է Ազգային կինոկենտրոնը՝ նշելով, որ կինոփառատոնը համարվում է կարճամետրաժ ֆիլմերի ֆրանսիական և եվրոպական երկրորդ ամենամեծ կինոփառատոնը, որն անցկացվում ամեն տարվա նոյեմբեր ամսին։

Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյան, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա (Բելգիա)։ Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ»,  համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա: