Ջիմի Քիմելին կվարի «Օսկար-2023»-ը
| Նորություններ |7 Նոյեմբեր 2022,20:30
Ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելին կրկին առաջարկվել է վարել «Օսկար» մրցանակաբաշխությունը, որը նախկինում վարել է երկու անգամ, գրում է Daily Mail-ը: 95-րդ արարողությունը կկայանա մարտին, ինչի մասին հայտնել են շոուի պրոդյուսերները:
«Օսկար» մրցանակաբաշխությունը հյուրընկալելու համար երրորդ անգամ հրավիրվելը կա՛մ մեծ պատիվ է, կա՛մ ծուղակ: Ամեն դեպքում, ես շնորհակալ եմ ակադեմիային, որ ինձ այդքան արագ խնդրեց, երբ բոլոր ասացին՝ ոչ», – կատակով գրել է Քիմելը: