Hollywood First Look-ի օսկարյան տեսլականը
ԱՄՆ և Կանադայի առաջատար ժամանցային լրատվական՝ Hollywood First Look-ը, ներկայացրել է ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության «Օտարալեզու լավագուն ֆիլմ» անվանակարգի հավակնորդ ֆիլմերի իր տեսլականը:
Ըստ Hollywood First Look-ի, մրցանակաբաշխության «Օտարալեզու լավագուն ֆիլմ» անվանակարգի համար կարող են մրցակցել 8 երկրներ՝ հետևյալ ֆիլմերով․Հայաստանը՝ «Ավրորայի լուսաբացը», Բրազիլիան՝ «Մարս մեկ», Խորվաթիան՝ «Ապահով վայր», Իսրայելը՝ «Սաբայայի կինոթատրոնը», Ճապոնիան՝ «Ծրագիր 75», Լիբանանը՝ «Հիշողության արկղը», Սերբիան՝ «Խավարում», Թայվանը՝ «Անիծյալ Ասուրան»:
Հիշեցնենք, որ «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսի Dolby Theatre-ում՝ 2023թ․ մարտի 12-ին։ «Օսկար» մրցանակաբաշխությունը կվարի Ջիմի Քիմելը: