Asia Pasific Screen Award (Ասիա-Խաղաղoվկիանոսյան Էկրանավորման մրցանակ) մրցանակաբաշխության լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում նոմինացված «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին։ Այս մասին հայտնում է մրցանակբաշխության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Այդ անվանակարգում մրցել են 5 ֆիլմեր։ Մրցանակաբաշխության արդյունքները հայտնի են դարձել Ավստալիայի Բրիսբան քաղաքում։ Այս չափազանց բարձրակարգ կինոստուգատեսը՝  Ասիա-Խաղաղoվկիանոսյան տարածաշրջանում «Օսկար»-ին համարժեք մրցանակաբաշխություն է, որտեղ  ընտրվում և մրցանակի են արժանանում լավագույն ֆիլմերը։

Հիշեցնենք, որ «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրական ֆիլմը ներկայումս (նոյեմբերի 3-17-ը)՝ ցուցադրվում է երևանյան կինոթատրոններում։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել դեռևս հուլիսին՝ Երևանյան «Ոսկե Ծիրանի» օրերին՝ մասնակցելով փառատոնի միջազգային մրցութային ծրագրում, որտեղ և արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակին։ «Ավրորայի լուսաբաց» անիմացիոն-վավերագրությունը համատեղ արտադրություն է Հայաստան-Գերմանիա-Լիտվա։ Կինոնկարը ֆինանսական աջակցություն է ստացել  Հայաստանի ազգային կինոկենտրոնից և եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից  (Հայաստանը որպես մեծամասնական համարտադրող)։

«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը՝ Հայկական ազգային կինոակադեմիան ընտրել է «Օսկար» մրցանակաբաշխության  «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»  անվանակարգում  ներկայացնելու համար։

Կինոնկարն ընդգրկվել է  (նոյեմբերի 18) «Tallinn Black Nights» կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում, ինչպես նաև Ամստերդամի հայտնի վավերագրական փառատոնի (IDFABest of Fests ծրագրում։ Իսկ ֆիլմի համարտադրող երկրում՝ Լիտվայում, պրեմիերան կկայանա «Scanorama» փառատոնի օրերին՝  նոյեմբերի 19-ին։

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ֆիլմի ամերիկյան պրեմիերան   ANIMATION IS FILM» փառատոնի մրցութային ծրագրում)՝ Հոլիվուդյան պատմական Չինական թատրոնում՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Դեռևս հոկտեմբերի սկզբին ֆիլմն ընդգրկված է եղել նաև FilmFest Hamburg կինոփառատոնի «Կալեյդասկոպ» մրցութային ծրագրում և DocLisboa փառատոնի «Երկրից լուսին» ծրագրում։

«Ավրորայի լուսաբացը » ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել անիմացիայի աշխարհի ամենամեծ փառատոնի ԱՆՍԻ-ի մրցութային ծրագրում։ Սա  աշխարհի ամենամեծ անիմացիոն փառատոնն է, որը ոչ պաշտոնապես համարվում է անիմացիայի Կաննը։

«Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից  հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով 100 տարի առաջ  թուրքական պետության իրականացրած ցեղասպանությանը, որի արդյունքում՝ իր բնօրրանում, ոչնչացվեցին  1,5 միլիոն հայեր։

ՀԳՖիլմի նյութը պատմական է՝ Հայոց ցեղասպանություն, եղեռն ապրած հայուհու դրամատիկ կյանքի պատմություն։ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը եղեռնը վերապրած այն եզակի հայուհիներից է, որ իրենից հետո թողել է արժեքավոր պատառիկներ, որոնք էլ դարձել են 96 րոպե տևողությամբ «Ավրորայի լուսաբացը» խաղարկայինանիմացիոնվավերագրական ֆիլմի հիմքը։ Ֆիլմում օգտագործվել են Կանադայի «Զորյան» ինստիտուտի «Բանավոր Պատմության» արխիվային նյութերը։ Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:


    «Ավրորայի լուսաբացը» միջազգային մամուլի էջերում 

    «Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից  հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով...

    |3 Դեկտեմբեր 2022,21:24