Երևանում անցկացվեց «Ռուսական կինոյի օրերը» Russian Film festival ապրանքանիշի ներքո: Մոսկվա կինոթատրոնում կայացած անվճար ցուցադրություններին մասնակցել է ավելի քան 2000 հանդիսատես: Ռուսական կինոյի օրերի բացումը իրականացավ «Բուկա, իմ սիրելի հրեշը» անիմացիոն մուլտֆիլմի, ինչպես նաև «Կրակ» հերոսական դրամայի ցուցադրությամբ: Հանդիսատեսի շարքերում կային դպրոցականներ, ինչպես նաև ներկա էին «Հայ օգնության ֆոնդի» սաները:

«Նիկա» աղմկահարույց դրամայի ցուցադրությանը ներկա են գտնվել ՀՀ Ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, մոդելավորող Դիանա Շատվերյանը: Իսկ փառատոնի յուրօրինակությունն ապահովեց Աննա Մելիքյանի «Քնքշություն» սերիալը, կինոթատրոնում ցուցադրվեցին կատագերկական մելոդրամայի բոլոր սերիաները: Փառատոնի փակումը վստահված էր «Անծանոթի դիմանկարը» նոստալգիկ դրամային:

Միջոցառումը, որը ներկայանում էր Russian Film festival ապրանքանիշի ներքո, անցկացվել է հոկտեմբերի 21-ից 23-ը և կազմակերպել է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Ռուսական կինոյի օրերի» ծրագիրը Հայաստանում փառատոնը ներառում էր  հետևյալ ֆիլմերը՝

«Քնքշություն» (ռեժ. Աննա Մելիքյան, 2020 թ.): Մելոդրամատիկ սերիալ։ Պատահական գործուղման ժամանակ միայնակ գործարար Ելենան հանդիպում է իր երազանքների տղամարդուն և նույնքան անսպասելիորեն կորցնում է նրան: Ելենան սկսում է փնտրել նրան բոլոր հնարավոր և անհնարին ձևերով: Օգտագործում է ամեն ինչ՝ տրամաբանություն, էզոթերիզմ, ընկերների օգնություն, նոր տղամարդու հետ ծանոթություն, փախուստ, ճանապարհորդություն և շատ ավելին: «Քնքշությունը» առանձնանում է աստղային դերասանական կազմով՝ Վիկտորյա Իսակովա, Եվգենի Ցիգանով, Կոնստանտին Խաբենսկի, Աննա Միխալկովա, Յուլիա Պերեսիլդ, Ռավշանա Կուրկովա և այլ աստղեր: Հեգնական սերիալը նկարահանվել է սեւ ու սպիտակ ոճով iPhone-ով։ Այս տեխնիկան ռեժիսորին հնարավորություն է տվել հատուկ վստահության մթնոլորտ ստեղծել նկարահանման հրապարակում և հեռուստադիտողին որոշ չափով տեղափոխել խորհրդային լիրիկական կինոյի մթնոլորտ։

«Անծանոթի դիմանկարը» (ռեժ. Սերգեյ Օսիպյան, 2022) անհաջողակ դերասանի պատմություն է, ով 1976 թվականին Մոսկվայում հանդիպում է մի խարիզմատիկ գրողի, կենդանի դասականի, ով իր կյանքը վերածում է ողբերգական ֆարսի: Ֆիլմը՝ «Օտարի դիմանկարը», Սերգեյ Օսիպյանի և բոլոր ստեղծողների կողմից նվիրվում է իրենց  ծնողներին և  70-ականների ռոմանտիկ շրջանին, որը լի էր մտավորականությամբ,  տաղանդավոր մարդկանցով և  ուրախ հայտնագործություններով։ Նախագծի յուրահատկությունն այն է, որ նկարահանումներում ներգրավված են եղել մոսկովյան «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոց»֊ի ամբողջ թատերախումբը և  թատրոնի բազմաթիվ աշխատակիցներ։

«Կրակ» (ռեժ. Ալեքսեյ Նուժնի, 2020 թ.): Դրամա է՝ իրական հերոսների մասին լայնածավալ նկարահանումներով։ Գլխավոր դերում՝ Կոնստանտին Խաբենսկի՝ Ռուսաստանի ամենահայտնի դերասաններից մեկը, որը խաղացել է 100-ից ավելի կինոդերեր: Հրշեջների սխրագործության և կրակի տարերքի դեմ պայքարի մասին ֆիլմը տպավորում է վիզուալ էֆեկտներով և բարդ հնարքներով, իսկ դերասանների հոյակապ խաղը ստիպում է ձեզ կարեկցել հերոսներին և շունչը պահած հետևել ծավալվող դրամային մինչև վերջնական կադրը: Երիտասարդ սկսնակ փրկարարի դերը խաղում է հայտնի դերասանական դինաստիայի ներկայացուցիչ, խորհրդային և ռուս ականավոր դերասան Օլեգ Յանկովսկու թոռը՝ Իվան Յանկովսկին։ «Կրակ» ֆիլմում կատարած աշխատանքի համար Իվան Յանկովսկին արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։

«Նիկան» (ռեժ. Վասիլիսա Կուզմինա, 2022) դրամա է՝ հիմնված իրական իրադարձությունների վրա։ Մանուկ հասակում Նիկա Տուրբինան մոր հետ շրջագայել է Խորհրդային Միությունում՝ կարդալով նրա բանաստեղծությունները․ պոեզիայի սիրահարներով լի մարզադաշտեր, բոհեմական երեկույթներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ․․․  Ութամյա հրաշամանուկը, զարմացնում էր ոչ մանկական տխրությամբ և սուր տողերով… Եվ ահա  Նիկան այժմ 27 տարեկան է: ԽՍՀՄ-ն այլևս չկա, ինչպես չկա մանկություն, չկա փառք, և որ ամենադժվարն է,  չկա ոգեշնչում: Նիկան այլևս չի գրում և փորձում է հասկանալ ինքն իրեն. ո՞ւր կորավ նրա «ձայնը», ինչու՞ նա այլևս չի զգում մոր սերը և կարո՞ղ է երբևէ երջանիկ լինել, ինչպես բոլորը:

«Նիկա» ֆիլմը մասնակցել է «ՌՈՍԿԻՆՈՅԻ» Focus On Festivals նախագծին, որն ուղղված է միջազգային փառատոններում հեղինակային ֆիլմերի մասնկացությունը խթանելուն. այս նախաձեռնության շնորհիվ 2021 թվականի վերջին այն ընդգրկվել է Եվրոպական Les Arcs Film Festival֊ի (Ֆրանսիա) ծրագրում և մրցանակակիր է դարձել Work in Progress ծրագրում: 2022 թվականի մարտին Ելիզավետա Յանկովսկայան՝ գլխավոր դերասանուհին, ստացավ ժյուրիի հատուկ մրցանակը «Հարավից հարավ-արևմուտք» (SXSW) կինոփառատոնում լավագույն դերասանական վարպետության համար։

«Բուկա, իմ սիրելի հրեշը» (ռեժ. Վիկտոր Գլուխուշին, Մաքսիմ Վոլկով, 2022 թ.): Անիմացիոն արկածային հեքիաթ է կամակոր արքայադուստր Վարվառայի մասին, որ փախել է պալատից և գնացել անտառ՝ փնտրելու գեղեցիկ արքայազնին։ Սակայն սիրելիի հետ նվիրական հանդիպման փոխարեն նրան գերում է թագավորության ամենավտանգավոր ավազակ Բուկան։ Բայց շատ արագ պարզ է դառնում, որ աշխույժ արքայադուստրը պատրաստ է Բուկայի կյանքը վերածել մղձավանջի, միայն թե հասնի իր նպատակին։ Այսպիսով, անհանգիստ Վարվառան սկսում է հաստատել իր կարգը անտառում։ Մուլտֆիլմը վաճառվել է աշխարհի գրեթե հարյուր երկրում։


    «Ավրորայի լուսաբացը» միջազգային մամուլի էջերում 

    «Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից  հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով...

    |3 Դեկտեմբեր 2022,21:24