Երբ խոսք է բացվում Հ․ Բեկնազարյանի մասին, ես անպայման հիշում եմ նաև Դ․ Դզնունուն, չէ՞ որ այս մարդիկ ամուր կապված են իրար հետ մի մեծ պատասխանատու աշխատանքով, մարդիկ, որոնք շատ բան են արել Հայաստանի համար՝ ստեղծելով հայկական կինո և ֆիլմերի արտադրություն:

Սովետական կինոյի մեծ վարպետ, գեղագետ և ռեալիստ Հ․ Բեկնազարյանը խորապես ազգային ռեժիսոր էր, որը հիանալի գիտեր իր ժողովրդին, նրա ավանդություններն ու խառնվածքը: Այդ իսկ պատճառով էլ նրա ստեղծած կերպարները միշտ աչքի են ընկել վառ, ազգային երանգներով: Դիտելով «Պեպո» ֆիլմը, Ա․ Դովժենկոն ինձ հուզված ասաց․ «Ահա՝ պարզվում է, թե ինչպես պետք է նկարահանել ազգային ֆիլմեր»:

Համո Իվանովիչը ֆիլմի նկարահանումից առաջ ուշադիր դիտում էր շրջապատը, մարդկանց: Նա հետևում էր ծերունիներին, երիտասարդներին, հիշողության մեջ պահում նրանց քաղվածքը, խոսքի մաներները, շարժուձևը, հայացքները: Այս ամենը նրան հարկավոր էին իր հերոսների, սցենարների գործող անձանց համար: Բեկնազարյանի էներգիան և աշխտասիրությունն անհավատալի մեծ էր․ նա կարող էր աշխատել և նկարահանել մի քանի օր շարունակ:

Մի ամառ նա նկարահանում էր կատարում Երևանի փողոցներում: Շոգ օր էր: Միլիցիայի պետը ինձ ասաց, որ նկարահանումների ժամանակ երեք անգամ փոխել է միլիցիոներներին, որոնք կարգ էին պաշտպանում և կանխում խանգարումները, իսկ Բեկնազարյանը իր խմբի հետ հոգնածության ոչ մի նշան ցույց չէր տալիս:

Հետաքրքիրն այն է, որ մինչև նկարահանումները, Համո Իվանովիչը տեսնում էր իր ապագա ֆիլմը: Ճկուն մտածողությունը նրան օգնում էր աշխատանքում: Բեկնազարյանը հիանալի գիտեր կինոն, քաջածանոթ էր նրա առանձնահատկություններին ու հնարավորություններին:

Իմ առաջին՝ «Լեռնային քայլերգ» ֆիլմում մի բարդ էպիզոդի մոնտաժը հետաքրքիր չէր ստացվում: Համո Իվանովիչը օգնեց ինձ: Ուղիղ մեկ օր նստելով մոնտաժի սեղանի առջև, նա կատարեց էպիզոդի վառ ու արտահայտիչ, դինամիկ մոնտաժ, որը ոչ մի կերպ ինձ չէր հաջողվում:

Ս․Կևորկով


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05