Երևանում՝ նոյեմբերի 9-13-ը, Կինոյի տանը և Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի կունենա վավերագրական կինոյի «Արտդոկֆեստ» փառատոնը։ Արդեն երկու տարի է «Արտդոկֆեստը» անցկացվում է ոչ Ռուսաստանում։ Տարբեր արգելքների պատճառով փառատոնը ընտրել է արտագնա ցուցադրությունների ձևաչափը՝ տարբեր երկրներում ներկայացնելով վերջին տարիների ֆիլմերի ընտրանի ու անվանելով այն «Արտդոկֆեստի արձագանքը»։

Երևանյան փառատոնի շրջանակում կցուցադրվի 10 վառ և յուրահատուկ ֆիլմ: «Jumping-off place» և «Joy» ֆլմերը կներկայացնեն հեղինակները՝ Սվետլանա Ստասենկոն և Դարիա Սլյուսարենկոն: Մյուս ֆիլմերի հեղինակների հետ շփվելու հնարավորություն կինոսերները կունենան առցանց ձևաչափով:

«Արտդոկֆեստի» նախագահ Վիտալի Մանսկին երևանյան հանդիսատեսին կներկայացնի իր վերջին՝ «Գորբաչով. Դրախտ» ֆիլմը, որով էլ կբացվի փառատոնը: Ցուցադրությունից հետո հեղինակների հետ տեղի կունենա քննարկում, որը կվարի համադրող, «Искусство кино» ամսագրի տնօրեն Վլադիմիր Քոչարյանը։

Այս տարի Ռուսաստանում վավերագրական կինոյի գլխավոր իրադարձությունը նվիրված է օգոստոսին ավտովթարից մահացած մեդիա մենեջեր ու փորձագետ Մանանա Ասլամազյանի հիշատակին, որը երկար տարիներ եղել է «Արտդոկֆեստի» մտերիմ ընկերը։

Ներկայացնում ենք փառատոնի ծրագիրը.

Նոյեմբերի 9. Կինոյի տան մեծ դահլիճ

Գորբաչով. Դրախտ – 19:00

Նոյեմբերի 10. ՆՓԱԿ կինոդահլիճ

164880 – 19:00

Ո՞ւր ենք գնում – 21:00

Նոյեմբերի 11. ՆՓԱԿ կինոդահլիճ

Ջոկատի ղեկավար – 19:00

Կունաշիր – 21:00

Նոյեմբերի 12. ՆՓԱԿ կինոդահլիճ

Ջոյ – 19:00 Ուրախություն

Իվաննա Յապտունէի կյանքը – 21:00

Նոյեմբերի 13. «ՆՓԱԿ» կինոդահլիճ

Տղա – 17:00

Ցատկ տեղից – 19:00

Գայթակղության դպրոց – 21:00