Հայկական «Լույսի կաթիլները»՝ Ֆլորենցիայի կինոփառատոնի մրցույթում
Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ցուցադրվելու է Ֆլորենցիայի միջազգային կինոփառատոնի (Florence International Film Festival) մրցութային ծրագրում՝ նոյեմբերի 3-ին՝ իտալական Ֆլորենցիա քաղաքում:
Ֆիլմը, որը նկարահանվել է Պետական ֆինանսական աջակցությամբ նկարահնված կինոնկարը պատմում է 1990-ականների Հայաստանի մասին: Արսենը զինվորական կալանքից ազատվելուց հետո վերադառնում է տուն: Կալանավայրում եղած ժամանակ նրա ծնողները ավտովթարից զոհվել էին: Բանակային անցյալը և իր հետ այնտեղ տեղի ունեցածն ազդեցություն են թողել Արսենի վրա: Լուռ վերապրելով անցյալը՝ փորձում է համակերպվել քաղաքացիական կյանքին: Նրան փորձում է օգնել բանակային հրամանատարը, որը դարձել է հոգևորական: … Եվ այդ համընդհանուր անհուսության ու խավարի մեջ Արսենը հանդիպում է Մարիին:
Կինոնկարի համասցենարիստներն են Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, օպերատորը Արտո Խաչատրյանն է, նկարիչը Ներսես Սեդրակյանն է, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսորը՝ Տիգրան Կուզիկյանը: Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել սիրված դերասան Վիգեն Ստեփանյանը: