Հայ կինոյի հրաշք զավակը

 Արևմուտքում ամպեր էին կուտակվում: Ֆաշիստական վերմախտը գլուխ էր բարձրացնում: Մուսոլինիի համախոհներն արդեն ռմբակոծել էին Ադիս-Աբեդան: Նույն վտանգն էր կախված Մադրիդի գլխին…

Այդ օրերին Բեկնազարյանն ինձ էր ուղարկել «Զանգեզուր» իր նոր սցենարը, որը կարդացվում էր ոչ միայն որպես պատմական էքսկուրս դեպի հայ հեղափոխական անցյալը, այլ հնչում էր որպես մարտական շեփորի կանչ:

«Պեպոյից» հետո մենք իրար հասկանում էինք առանց խոսքի: Հայաստանի հեղափոխական անցյալին նվիրված իր ժողովրդական դյութազներգության մեջ, Համոն իբրև սովետական ճշմարիտ արվեստագետ, ոչ միայն պատմաբան էր, այլ նաև ճշմարտատես: Յուլիուս Ֆուչիկը ավելի ուշ ասել է, «Մարդիկ, զգոն եղեք»: «Զանգեզուր » ֆիլմը, որը ուղղված էր մեր բազմազգ հայրենիքի ժողովուրդներին, այդ մասին էր ցասումնալից կոչ անում․․․

Իմ ուսուցիչը

Նա դաստիարակել  և ստեղծագործական լայն ուղու վրա է կանգնեցրել կինոաշխատողների և դերասաների մի ողջ սերունդ: Նա հպարտանում էր նրանցով: Մինչև իր կյանքի վերջը նա չբաժանվեց նրանցից: Համո Իվանիչը ջերմորեն սիրում և գնահատում էր իր մշտական համահեղինակներին: Հասմիկ Հակոբյանի, Հրաչյա Ներսիսյանի, Նինա Մանուչարյանի, Դավիթ Մալյանի, Համբարձում Խաչանյանի, Ավետ Ավետիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Տատյանա Մախմուրյանի և այլոց անունները սերտորեն կապված են Բեկնազարյանի անվան հետ: Բոլոր լավագույն ֆիլմերը նա ստեղծել է իր տաղանդավոր դերասանական կոլեկտիվի հետ: Նա մեծ  կազմակերպիչ էր, մեծ հեղինակություն էր վայելում ամենուր: Այնտեղ, ուր նա  նկարահանումներ էր կատարում, իշխողը կարգուկանոնն էր: Ամեն ոք գիտեր ինչ և ինչպես պետք է անի․․․

Ու քանի որ առիթը կա, ուզում եմ խոստովանել, որ այն ամենին, ինչին հասել եմ, ես պարտական եմ իմ մեծ ուսուցիչ Համո Բեկնազարյանին:

Արշավիր Սամվելյան (ռեժիսոր)                             


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05