ՊԱՎԵԼ ԱՐՍԵՆՈՎ
Հենրիկ Մալյանի «Եռանկյունու» Մկոն՝ նույն ինքը կինոռեժիսոր, սցենարիստ Պավել Արսենովը
«Զգացմունքների խռովք» (1977թ․) ֆիլմը անդրադառնում է պատանիների հոգևոր աշխարհի արտացոլմանը. մի հասակ, երբ ձևավորվում է անհատը, ու երբ արթնանում է նրա մոտ առաջին գգացումը։
…Նրանք ընկերություն էին անում վաղուց, միասին վազում էին դպրոց, միասին մեծանում, և ահա անսպասելի եկավ առաջին սերը։ Վոլոդյային թվում էր, որ դա փոխադարձ է։ Բայց ահա ամբողջ մի տարի Վոլոդյան չէր տեսել Նադյային, որը նրանից ավելի շուտ էր ավարտել դպրոցը և մեկնել Լենինգրադ՝ ուսումը շարունակելու։ Թեև աղջիկը նրա նամակներին չէր պատասխանում, բայց Վոլոդյան մի ամբողջ տարի հույսով սպասում էր։ Եվ բոլորովին անսպասելի, քննությունների նախօրեին Նադյան հայտնվեց հայրենի քադաքում։ Վոլոդյայի համար քննության մասին խոսք լինել այլևս չէր կարող, նա պետք է ամեն ինչ պարզեր, նա պետք է խոսեր աղջկա հետ։ Խոսակցությունը չկայացավ, և Վոլոդյայի հոգուն տիրեց անհանգստություն ու թախիծ։ Առաջին սերը եթե նույնիսկ անպատասխան է, պատանու հայացքը դարձնում է ավելի թափանցող. լսողությունը՝ ավելի սուր. իսկ հոգին՝ ավելի զգայուն։
Աղջկա տանը լինելով, Վոլոդյան նկատում է, որ նրա ընտանիքում ամեն ինչ չէ, որ բարեհաջող է. նրա ծնողները իրար նկատմամբ դարձել են անտանելի։ Վոլոդյան դեռ չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչն է տանջում աղջկան։ Բայց առաջին անգամ նա համակվեց ոչ միայն սիրով, այլև մի առանձին քնքշությամբ. մտերիմ մարդու համար ցավով, նրան օգնելու, նրա հոգսը կիսելու ջերմ ցանկությամբ։ Եվ այդ գգացումը չանհետացավ նույնիսկ այն ժամանակ, երբ Նադյան ասաց, որ հանդիպել է մի այլ մարդու և սիրել նրան։ Նրանք բաժանվեցին ու այլևս իրար չտեսան ամբողջ ամառը և կրկին հանդիպեցին միայն աշնանը։ Երբ Վոլոդյան իմացավ, որ Նադյայի մայրը ծանր հիվանդացել է, նա առանց վարանելու սկսեց օգնել աղջկան։ Սակայն իրենց զգացումների մասին նրանք այլևս չխոսեցին։
Իսկ հետո նրանք հրաժեշտ տվեցին իրար։ Վոլոդյան մեկնում էր զինվորական ծառայության, բայց ոչինչ չէր ասում, չէր խոստանում ու չէր հարցնում։ Իսկ Նադյան էլ գլուխը մտերմորեն դրել էր նրա ուսին ու լաց էր լինում․․․
Ահա թե ինչ է պատմում ֆիլմի բեմադրող ռեժիսոր Պավել Արսենովը.
– Երբ դու դեռ պատանի ես, քեզ համար ամեն ինչ առաջինն է՝ և՛ արշալույսը, և՜ մայրամուտը, և՛ հանդիպումը սիրած էակի հետ, և՛ սիրած բանաստեղծությունները։ Ամեն ինչ թվում է հավերժ՝ սերը, առաջին հանդիպումը նրա հետ, որին շատ երկար ես սպասել ու երկար երազել։ Եվ աշխարհը երևում է քեզ շլացուցիչ գույներով։
Բայց այդ վառ պատկերացումներից զատ քեզ բաժին կվիճակվի հանդիպել դեմ առ դեմ տառապանքի հետ, իսկ սիրել և տառապել, դա կնշանակի, որ դու ի վիճակի ես հասկանալ ուրիշի ցավը, կարեկից լինել նրան։ Իսկ երբ գա հասունությունը, դու կհասկանաս, որ այդ սերը առաջինն էր՝ միակը։ Նրա լույսը կուղեկցի քեզ ողջ կյանքում ու շատ բան կյանքում դու նրանով կչափես։
Ահա թե ինչի մասին էր Ալեքսանդր Վոլոդինի «Զգացմունքների խռովք» սցենարը, որը և ցանկացել ենք տեղափոխել էկրան։ Ֆիլմի ստեղծման աշխատանքները նոր են ավարտվել։ Այժմ դժվար է այն գնահատելը. թողնենք դա հանդիսատեսին։
Աշխատանքը ֆիլմի վրա և՛ դժվարին էր. և՛ ուրախալի։ Դժվարին էր, քանի որ Ալեքսանդր Վոլոդինի արձակը խելացի է ու ճշմարտացի։
Յուրաքանչյուր բառի համար անհրաժեշտ է ճիշտ ընթերցում ու ճշտգրիտ լուծում։ Մեծ պատասխանատվությամբ էին համակված նկարահանող խմբի բոլոր անդամները։ ֆիլմում նկարահանվել են տաղանդավոր ու սիրված դերասաններ Իա Սավինան, Ելենա Պրոկլովան, Ալեքսանդր Կալյագինը, Տանյա Դրուբիչը, Սերգեյ Նագորնին, Վերոնիկա Իզոտովան…
Ռեժիսոր Պավել Արսենովը արդեն տասը տարի է, ինչ աշխատում է Մ. Գորկու անվան մանկապատանեկան ֆիլմերի կենտրոնական ստուդիայում։ Այդ ժամանակաշրջանում նա նկարահանել է հինգ կինոնկար։ Հինգ աշխատանք այնպիսի մի արվեստագետի, որն ունի իր ձեռագիրը և ստեղծագործական հավատամքը։
Եթե փորձենք բնորոշել Պավել Արսենովի ստեղծագործության գլխավոր թեման, ապա դա բարու և չարի թեման է։ Միայն թե յուրաքանչյուր անգամ նա այն լուծում է մի մի նոր ձևով, յուրովի։
Պ. Արսենովի առաջին աշխատանքը եղել է «Պատանեկություն» ալմանախից «Արևածաղիկ» կինոնովելը։ Հետո նա նկարահանեց «Եղջերու-թագավորը», «Հալվայի համը» ֆիլմերը, «Փրկեցեք խեղդվողին» կոմեդիան, «Եվ այն ժամանակ ես ասացի՝ ոչ…» հոգեբանական խոր վերլուծություններով Ֆիլմը։
Վոլոդյայի դերը կատարում է Շչուկինյան ուսումնարանի ուսանող Սերգեյ Նագորնին։
Քսանվեցամյա դերասանուհի Ելենա Պրոկլովան, որ ապրում էր իր կյանքի երջանիկ շրջանը, վերջին երկու, երեք տարիների ընթացքում գլխավոր դերակատարումներով հանդես է եկել «Միակը», «Բանալի, առանց փոխանցման իրավունքի «Զգացմունքների խռովք» ֆիլմերում։