Հայաստանի Կոմունիստական պարտիայի ղեկավարությամբ և կառավարության աջակցությամբ զարգացել է հայկական կինոարվեստը՝ իր արժանի տեղը գրավելով թատրոնի, երաժշտության, կերպարվեստի և արվեստի այլ ճյուղերի ընտանիքում: Հայկական կինոարվեստը, որպես սինթետիկ արվեստ, իր նվաճումներով պարտական է մեր գրականությանը, երաժշտությանը, կերպարվեստին, թատերական արվեստին և կինոկադրերի հարատև աճին ու կատարելագործմանը: Սակայն է՛լ ավելի մեծ չափերով հայկական կինոարվեստը պարտական է ռուս մեծ ժողովրդի կուլտուրային ընդհանրապես և նրա կինոարվեստին մասնավորապես, որի բարերար ազդեցությունը ազգային կինոարվեստի վրա մեծ չափերով անդրադարձել է նաև Հայկինո-Հայֆիլմի արտադրանքի վրա։

Ելնեյով Հայկինոյի արտադրած  ֆիլմերի թեմատիկայից և նկատի առնելով նրա անցած ստեղծագործական ուղին, անհրաժեշտ ենք համարում այստեղ հայկական ֆիլմերի արտադրության պերիոդիզացիայի մի փորձ կատարել:         Հայկինո-Հայֆիլմի ամբողջ արտադրական կյանքը պետք է բաժանել երկու շրջանի՝ ՀԱՄՐ ԿԻՆՈՅԻ ՇՐՋԱՆ, որն ընդգրկում է 1924-1934  թվականները և ՀՆՉՈԻՆ ԿԻՆՈՅԻ ՇՐՋԱՆ, որը սկսվում է 1935 թ.: Այս հիմնական երկու շրջաններն իրենց հերթին հնարավոր եմ համարում բաժանել 6 էտապի։

Հայկական ֆիլմերի արտադրության պերիոդիզացիայի մեր այս փորձը հավակնություն չունի սպառիչ և անբասիր լինելու: Սակայն թվում է, որ նա արտահայտում է ստեղծագործական այն էտապները, որ անցել է հայկական կինոարվեստը՝ արձագանքելով ռեսպուբլիկայի ժողովրդատնտեսության և կուլտուրայի զարգացման հիմնական խնդիրներին և նպաստելով աշխատավորության կոմունիստական դաստիարակության գործին:

Նկարագրելով հայկական ֆիլմերի արտադրության պրոցեսը տարեցտարի, ֆիլմից ֆիլմ, մենք դրանով իսկ շարադրած կլինենք հայկական կինոարվեստի զարգացման տարեգրությունը՝ սկզբնավորման օրվանից մինչև մեր օրերը: Առավել մեծ հաճույքով ենք անում մենք այդ, քանի որ դա հնարավորություն կտա մեզ հանդես բերելու պարտիայի և կառավարության ղեկավար անձանց, մեր գրականության և արվեստի ականավոր դեմքերի վերաբերմունքը դեպի այդ «մասսայական արվեստը», նրանց առանձին արտահայտություններն ու մտքերը, նրանց կոնկրետ աշխատանքը կինոյի բնագավառում: Եվ քանի որ տողերիս գրողը նույնպես տարիներ շարունակ մասնակցել է հայկական կինոարվեստի զարգացման գործին , ապա այդ հանգամանքը, թող ների մեզ հարգելի ընթերցողը, անխուսափելիորեն իր «մեմուարային» կնիքը պետք է թողնի մեր աշխատության երկրորդ և երրորդ գլուխների վրա: Ի դեպ, պետք է ասենք, որ հայկական ֆիլմերի ու կինոարվեստի վերլուծությանը նվիրված է գրքի չորրորդ գլուխը:

Դ․Դզնունի


    «Ավրորայի լուսաբացը» միջազգային մամուլի էջերում 

    «Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից  հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով...

    |3 Դեկտեմբեր 2022,21:24