Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը Վլադիմիր Զելենսկուն խոստացել է գնալ Կիև, երբ կարողանա նորմալ քայլել։ Ուրբաթ ֆրանսիական հեռուստաալիքները Զելենսկու հետ հարցազրույց են հրապարակել։ Հարցազրույցի ընթացքում Զելենսկին շփվել է նաև Ալեն Դելոնի հետ և նրան հրավիրել Կիև: «Ես կգամ, երբ նորմալ քայլեմ: Դա այնքան էլ հեռու չէ, արժե գնալ, և ես չեմ վախենում», – ասել է Դելոնը:

2019 թվականին Ալեն Դելոնը ինսուլտ է տարել։