Հայկական «Շեմից այն կողմը»՝ կմասնակցի «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին
«Շեմից այն կողմ» ֆիլմը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին (միջազգային մրցութային բաժնում): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Կանանց իրավունքների ոտնահարման խնդիրները բարձարաձայնող հայկական կարճամետարժը սոցիալական դրամա է։ Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը,պրոդյուսերը Անգինե Իսանյանսն է, օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը, իսկ արտադրողը՝ «ԱՖՓ» ընկերությունը:
Նշենք, որ «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի նպատակն է աջակցել երիտասարդ, տաղանդավոր կինոգործիչներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իրենց ստեղծագործությունները պրոֆեսիոնալ միջավայրում: