Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնի պատասխանատուները հայտարարել են կինոստուգատեսի ծրագրերի և ժյուրիի կազմի մասին։ Մոկովյան փառատոնը կմեկնարկի Անտոն Մեգերդիչևի «Պարմայի սիրտը» ֆիլմով, իսկ փակմանը կցուցադրեն կորեացի ռեժիսոր Պակ Չհան Հուկի «Հեռանալու որոշումը» նոր կինոնկարը, որն արդեն Կաննում մրցանակ է ստացել ռեժիսուրայի համար։ Այս մասին տեղեկացնում է kino-teatr-ը։

Կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի նախագահ Իվան Կուդրյավցևը ներկայացրել է այս տարվա ժյուրիի կազմը։ Նրա խոսքով, գլխավոր մրցույթի ժյուրին կգլխավորի դերասան և պրոդյուսեր Եվգենի Միրոնովը։  Աղբյուրի հաղորդմամբ,  հիմնական մրցույթի ժյուրիի կազմում են պրոդյուսեր Թանդի Դևիդսը Հարավային Աֆրիկայից, կինոօպերատոր, ռեժիսոր, Ռուսաստանի և Թուրքիայի օպերատորների գիլդիայի անդամ Հայկ Կիրակոսյանը, Բեռլինի կինոփառատոնի մանկական մրցույթի Գրան պրիի դափնեկիր, ռուս ռեժիսոր և սցենարիստ Անդրեյ Կրավչուկը։

Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում են մալայզիացի ռեժիսոր Ու-Վեյ Բին Հաջի Շաարին, ռուս ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Նատալյա Գուգուևան և ղազախ կինոռեժիսոր Վլադիմիր Տյուլկին։ Լավագույն կարճամետրաժ ֆիլմերը կընտրեն իսրայելցի ռեժիսոր և դերասան Գուր Բենտվիչը, ռեժիսոր և պրոդյուսեր Միշել Զամպինոն Իտալիայից և ռուս դերասանուհի Ալեքսանդրա Ռեբենոկը։

Ընտրող հանձնաժողովի նոր նախագահ Իվան Կուդրյավցևը նշել է նաև, որ ստուգատեսին կներկայացվի 230 ֆիլմ աշխարհի 65 երկրից՝  20-ը Հնդկաստանից և Ֆրանսիայից, 18-ը՝ Չինաստանից և ԱՄՆ-ից, իսկ 16-ը՝ Իսրայելից։

Այս տարի Մոսկվայի միջազգային կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը։


    ԱՍՏՂԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

    Արմեն Գուլակյանի ստեղծագործական կենսագրության ամենաարգասավոր մի փուլը պիտի համարել 1933-1934 թթ. թատերաշրջանը։ Տարվա առաջին կեսին Շեքսպիրի հետ անդրանիկ ռեժիսորական հանդիպումը՝ «Մակբեթը»,...

    , |3 Հոկտեմբեր 2022,16:31