Պուտինը պարգևատրել է Կարեն Շահնազարովին
Նորություններ |8 Օգոստոս 2022,17:57 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Կարեն Շահնազարովին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ նշելով, որ հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։ Հրամանագրում նշվում է, որ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը պարգևատրվում է մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկար տարիների բեղմնավոր գործունեության համար։