Ջոնի Դեպի նոր ֆիլմը
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը ֆիլմ կնկարահանի իտալացի նկարիչ և քանդակագործ Ամադեո Մոդիլիանիի մասին։ Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը` հավելելով, որ դերասանն իր կյանքում երկրորդ անգամ հանդես կգա որպես ռեժիսոր։ Նրա նկարահանած առաջին ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Մարլոն Բրանդոն։
Նոր նախագծում Դեպը կաշխատի Ալ Պաչինոյի հետ, ով կլինի պրոդյուսերներից մեկը։ Ֆիլմը պատմում է քանդակագործի փարիզյան կյանքի 48 ժամերի մասին։ Նկարահանումները կսկսվեն Եվրոպայում 2023 թվականի գարնանը։
«Ինձ համար աներևակայելի մեծ պատիվ է ներկայացնել Մոդիլիանիի կյանքը, որը լի էր մեծ դժվարություններով, բայց ի վերջո այն վերածվեց հաղթանակի։ Սա համամարդկային պատմություն է, որի հետ կարող են իրենց նույնականացնել բոլորը»,- ասել է Դեպը։
