Հայտնի է Վենետիկի 79-րդ կինոփառատոնի  (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը) միջազգային ժյուրիի կազմը, որը  կգլխավորի ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրը։ Դերասանուհին Օսկար, BAFTA և Էմմիի մրցանակաբաշխությունների դափնեկիր է։ Նա  կինոյում և հեռուստատեսությունում  ճանչված  է իր  խաղացած հանրահայտ դերերով: Մուրն առաջին ամերիկացի դերասանուհին է, որն արժանացել է Բեռլինի, Կաննի և Վենետիկի կինոփառատոների գլխավոր մրցանակներին։

Ժյուրիի կազմում կլինեն նաև արգենտինացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մարիանո Կոնը, իտալացի ռեժիսոր Լեոնարդո դի Կոստանցոն, իսպանացի ռեժիսոր և սցենարիստ Ռոդրիգո Սորոգոյենը, իրանցի դերասանուհի Լեյլա Խաթամին, գրականության Նոբելյան մրցանակակիր, բրիտանացի գրող, ճապոնական ծագումով Կազուո Իշիգուրոն և ֆրանսիացի կինոռեժիսոր Օդրի Դիվանը: